Վարչական դատավարությունում պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը: Այդ դեպքում դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետևյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ`
1) այդպիսի ընդունումն առերևույթ հակասում է օրենքին.
2) այդպիսի ընդունումն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները.
3) քննվում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործ:
Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:
Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, և դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա կողմի միջնորդությամբ դատարանն այդ պահանջի մասով առանձնացնում է առանձին վարույթ: Այդ վարույթով դատարանը դատաքննությունը հայտարարում է ավարտված և կայացնում է վճիռ:
Աղբյուրը` Իրավաբան.net