Մայիսի 25-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 5,462,447 է։ Մահացել է 344,503 մարդ, բուժվել՝ 2,194,918-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 353,427-ի։ Բուժվել է 118,798 մարդ, մահացել է՝ 3,633-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 157,814 դեպք է գրանցվել, մահացել է 4,369 մարդ, բուժվել՝ 120,015-ը։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,451-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 137,724 դեպք։ Ապաքինվել է 107,713 մարդ։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 4,271 անձի մոտ, որից 2,741-ն ապաքինվել են, 51-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 731-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 526 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 7,113-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,145 է, վիրուսից 87 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,653,904 վարակված, 97,948 մահ։