Մայիսի 22-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 5,159,674 է։ Մահացել է 335,418 մարդ, բուժվել՝ 1,985,656-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 326,448-ի։ Բուժվել է 99,825 մարդ, մահացել է՝ 3,249-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 154,500 դեպք է գրանցվել, մահացել է 4,276 մարդ, բուժվել՝ 116,111-ը։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,300-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 131,652 դեպք։ Ապաքինվել է 102,276 մարդ։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 3,855 անձի մոտ, որից 2,399-ն ապաքինվել են, 46-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 723-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 495 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 5,928-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 2,874 է, վիրուսից 74 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,588,322 վարակված, 95,490 մահ։