Հարավային Ամերիկան դարձել է COVID-19-ի նոր էպիկենտրոնը։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանին։
Առավել տուժել է Բրազիլիան։ Երկրում ավելի քան 300 հազար վարակման դեպք է արձանագրվել, որոնցից մեծ մասը՝ Սան Պաուլոյում։
«Հարավային Ամերիկան դարձել է հիվանդության նոր էպիկենտրոնը։ Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվն աճում է Հարավային Ամերիկայի երկրներում։ Իհարկե, մտահոգիչ է երկրներից շատերի վիճակը, բայց, անշուշտ, այս պահին առավել տուժել է Բրազիլիան»,- ասել է նա։