Վորոնեժ քաղաքի օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակ: Ըստ հաստատված տվյալների՝ բեռը հայտնաբրվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն ուղարկել է փորձաքննության:
EADaily-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վորոնեժի օդանավակայանի մուտքի մոտակայքում մի քանի տասնյակ տոննա կշռող մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին 3 մեծ բեռնատարներ էին սպասում, որոնք պետք է հետագայում ուղեբեռը հասցնեին Ստավրոպոլ:
Ըստ որոշ տեղեկությունների, ապօրինի բեռը Հայաստանից Վորոնեժ է բերվել մայիսի 9-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել: