Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 17․05

Մայիսի 17-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 4,687,320 է։ Մահացել է 313,973 մարդ, բուժվել՝ 1,721,714-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 281,752-ի։ Բուժվել է 67,373 մարդ, մահացել է՝ 2,631-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 149,435 դեպք է գրանցվել, մահացել է 4,140 մարդ, բուժվել՝ 109,962-ը։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,988-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 120,198 դեպք։ Ապաքինվել է 94,464 մարդ։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 3,274 անձի մոտ, որից 2,015-ն ապաքինվել են, 39-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 695-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 425 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 4,472-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1,925 է, վիրուսից 60 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,478,241 վարակված, 89,207 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել