Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյը մահացած է գտնվել իր նստավայրում: Դեսպանի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է դեսպանատան ներկայացուցիչը, գրում է Едиот Ахронот պարբերականը:
Դիվանագետը 58 տարեկան էր: Պաշտոնապես, նրա մահվան պատճառը դեռ չի հրապարակվել: Պարեբրականի աղբյուրները հայտնում են, որ նա սրտի կաթված է ստացել:
Դու Վեյը Իսրայելում Չինաստանի դեսպան է նշանակվել 2020 թվականի փետրվարին: 2016-2019 թվականներին նա Ուկրաինայում Չինաստանի դեսպանն էր: