Մայիսի 11-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 4,152,670 է։ Մահացել է 284,536 մարդ, բուժվել՝ 1,432,542-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 638-ի։ Մահացել է 11 մարդ, բուժվել է 317 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,685-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 109,286 դեպք։ Ապաքինվել է 87,422 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 221,344-ի։ Բուժվել է 39,801 մարդ, մահացել է՝ 2009-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 139,771 դեպք է գրանցվել, մահացել է 3,841 մարդ, բուժվել՝ 95,780-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2,589 անձի մոտ, որից 1,680-ն ապաքինվել են, 32-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 3392-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1359 է, վիրուսից 46 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,339,819 վարակված, 79,894 մահ։