Մոսկվայի հյուսիսում հրդեհ է բռնկվել Սպասոկուկոտսկու հիվանդանոցի բաժանմունքներից մեկում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Գործակալության աղբյուրի համաձայն, հրդեհը բռնկվել է այն շենքում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված հիվանդները: Տարհանում է կատարվում:
Հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, այս լուրը հաստատել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Baza-ի տեղեկություններով՝ ևս երեք մարդ վիրավորվել է: Ըստ նախնական տեղեկության, հրդեհը սկսվել է թթվածնի բալոնի բռնկման պատճառով: