Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դուք կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝
- ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը բյուրոյի գրասենյակից, ԱՔՌԱ վարկային բյուրոյի հասցեն և հեռախոսահամարը՝ Երևան 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ , Հեռ` 522 419
- ստանալով վարկային զեկույցի էլեկտրոնային տարբերակը առցանց տարբերակով՝ www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:
Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Դուք իրավունք ունեք Ձեր վերաբերյալ ամբողջական վարկային զեկույցն ստանալ վարկային բյուրոյից անվճար առնվազն տարեկան մեկ անգամ:
Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
վարկային զեկույց ստանալու դիմումը
- Ձեր անձնագիրը և դրա պատճենը,
- Ձեր սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր),
- Ձեր անունից այլ անձի ներկայանալու դեպքում` Լիազորագիր` տրված Ձեր կողմից (նոտարական վավերացմամբ) Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը,
- Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:
Բացի Ձեզնից Ձեր վարկային պատմության մասին կարող է տեղեկանալ փաստացի կամ հնարավոր պարտատերեը, որոնք ունեն Ձեր նկատմամբ դրամական պահանջներ, ինչպեսև Ձեր գործատուն։
Ուշադրություն․ Ձեր վարկային զեկույցը տրամադրվում է նշված անձանց միայն Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում:
Հավելենք, որ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի «վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն» («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.11):