Բորիս Ջոնսոնը նորածին որդուն անվանել է իր կյանքը փրկած բժիշկների պատվին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա ընկերուհին՝ Քերի Սայմոնդսն, իրենց նորածին որդուն անվանել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս Ջոնսոն: Այս մասին հայտնում է CNN-ը։

Նիկոլաս անունն ընտրվել է ի պատիվ վարչապետին բուժած երկու բժիշկների:

Հիշեցնենք, որ երեխան լույս աշխարհ է եկել չորեքշաբթի:

«Ուիլֆրեդ անունը Բորիսի պապի պատվին է ընտրվել, Լորին՝ իմ պապի, Նիկոլասը՝ բժիշկներ Նիք Փրայսի և Նիք Հարթի, որոնք փրկել են Բորիսի կյանքն անցյալ ամիս»,- այս մասին նշել է Սայմոնդսը:

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել անցյալ ամիս, որից 10 օր անց վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել էր, ինչից հետո նրան հոսպիտալացրել էին:

Հիվանդանոցում նա մնացել էր մեկ շաբաթ, որի կեսն անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել