Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն) 20 օրվա ընթացքում առաջին անգամ հանրությանն է երևացել։ Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) հայտնում է, որ Կիմը մասնակցել է Պյոնգյանի մերձակայքում գտնվող Սունչեոն քաղաքում պարարտանյութի գործարանի կառուցման ավարտին նվիրված արարողությանը։ Արարողության մասնակցել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՝ նրա քույրը ՝ Կիմ Ե Ձոնգը:
KCNA-ի լուսանկարում երևում է, թե ինչպես է Կիմը կտրում կարմիր ժապավենը։ Մի քանի այլ նկարներում նա ժպտալով խոսում էր իր օգնականների հետ, ինչպես նաև շրջում գործարանում։
Սակայն հրապարակված լուսանկարների իսկությունը չի կարող ճշտվել:
