Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 9623 նոր դեպք է գրանցվել, ինչը համավարակի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերի ռեկորդային աճ է համարվում։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Համավարակի սկզբից երկրում կորոնավիրուսով վարակվել է 124 054, հիվանդությունից մահացել է 1222, ապաքինվել՝ 15 013 մարդ։ Հայտնի է, որ նոր վարակակիրների գրեթե 47 տոկոսը որևէ ախտանշան չունի։
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 5358, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 807, Սանկտ Պետերբուրգում՝ 323 դեպք։
Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 57, ապաքինվել՝ 1723 մարդ։