Մայիսի 1-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,303,296 է։ Մահացել է 235,290 մարդ, բուժվել՝ 1,039,588-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 566-ի։ Մահացել է 7 մարդ, բուժվել է 207 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,091-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 95,646 դեպք։ Ապաքինվել է 76,318 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 114,431-ի։ Բուժվել է 13,220 մարդ, մահացել է՝ 1,169-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 122,392 դեպք է գրանցվել, մահացել է 3,258 մարդ, բուժվել՝ 53,808-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1854 անձի մոտ, որից 1,365-ն ապաքինվել են, 245ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 977 է, վիրուսից 33 մարդ է մահացել։
Նշենք նաև, որ ամենացածր վարակվածության ցուցանիշը գրանցվել է Կոմորյան կղզիներ կղզի-պետությունում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև։
2-րդ տեղը կիսում են Եմենը և Արևմտյան Սահարան։ 3-րդ տեղում է Բութանը։