Կիմ Ձոնգ Ընը մահացել է անցած հանգստյան օրերին․ Ջի Սոնգ Հո․ Yonhap

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ձոնգ Ընի (Կիմ Չեն Ըն) մահվան մասին տեղեկությունը գրեթե 100 տոկոսով ճշգրիտ է: Այս մասին հայտարարել է հարավկորեական «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջի Սոնգ Հոնին, որը 2006-ին փախել է ԿԺԴՀ(Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն)-ից և այժմ աշխատում է Հարավային Կորեայի օրենսդիր մարմիններում:

«Սա 100 տոկոսով ճշգրիտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ հավանականությունը 99 տոկոս է: Հյուսիսային Կորեան պաշտոնապես չի հայտնում ղեկավարի մահվան մասին, քանի որ բախվել է իրավահաջորդության դժվարին խնդրի», – ասաց նա:

«Կիմը մահացել է անցած հանգստյան օրերին», – կարծում է նա:

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Խոսելով այն մասին, թե ով կարող է դառնալ Կիմ Ձոնգ Ընի իրավահաջորդը, նա նշեց, որ, ինչպես շատերը, նա հավանական թեկնածու է համարում Կիմի քրոջը,  Կիմ Ե Ձոնին։

Կիմ Ձոնգ Ընը հանրային միջոցառումների չի մասնակցում ապրիլի 11-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել