Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 28.04

Ապրիլի 28-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։ 

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում գերազանցում է 3 միլիոնը։ Մահացել է 209,661 մարդ, բուժվել՝ 885,302-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 511-ի։ Մահացել է 6 մարդ, բուժվել է 156 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5877-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 92,584 դեպք։ Ապաքինվել է 72,439 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 93,558-ի։ Բուժվել է 8456 մարդ, մահացել է՝ 867-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 114,653 դեպք է գրանցվել, մահացել է 2,992 մարդ, բուժվել՝ 38,809-ը։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1717  անձի մոտ, որից 1221-ն ապաքինվել են, 22-ը՝ մահացել է։

ՀՀ-ում ապրիլի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, վիրուսից 30 մարդ է մահացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել