Ռուսաստանում ապրիլի 17-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 785 նոր դեպք: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36 793-ի։ Նոր դեպքերի մեծամասնությունը հայտնաբերվել է Մոսկվայում՝ 2649 վարակակիր։ Եվս 428-ը՝ Մերձմոսկվայում, 139-ը՝ Սանկտ Պետերբուրգում։ Վերջին մեկ օրում մահացել է 40 մարդ, որոնցից 21-ը՝ Մոսկվայում։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 313-ի, ապաքինվածներինը՝ 3 057-ի։
Նշենք, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 261 046 է, մահացել է 154 726 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:
Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: