Հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները չեն կարող օգտվել կառավարության աջակցության ծրագրից

Կառավարությունը մարտի 26-ի N 359 – Լ որոշմամբ հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ առանձին տնտեսվարողների մոտ դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:

Ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր այն հարցման, թե արդյո՞ք ծրագրից կարող են օգտվել հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն ՀԿ-ները ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք ունեն:  Էկոմնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ավելի ուշ՝ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվել մարտի 31-ի N 417-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին N 487 որոշումը;

Այս որոշման համաձայն Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության շահառու կարող է համարվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը:

« «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև վերչապետի որոշումը, հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները սույն միջոցառման իմաստով շահառու չեն կարող համարվել»,-ասվում է նախարարության պատասխանում:

Հիշեցնենք, որ 5-րդ միջոցառման համաձայն օժանդակություն տրամադրվում է այն տնտեսվարողներին, որոնք 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով ունեցել են ամսեկան 2-ից 50 աշխատակից, ընդ որում՝ հաշվի չառնելով 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թվաքանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել