Սերժ Թանկյանը հերքում է՝ ադրբեջանական գրառում չի տարածել. նրա Թվիթերի օգտահաշիվը կոտրել էին

Ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր օգտահաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։

«Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»,- նշել է Թանկյանը։

Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել էր ադրբեջանական այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել