Մոսկվայի հիավանդանոցների բժիշկները ցանկություն են հայտնել մասնակցել հիդրօքսիխլորային դեղամիջոցների ուսումնասիրությանը։ Այս դեղամիջոցի արդյունավետությունը ընդդեմ կորոնավիրուսի դեռ չի հաստատվել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բժիշկներին պետք է անվճար դեղեր տրամադրվեն՝ Սերգեյ Սոբյանինի հրամանով:
Փորձին մասնակցելու համար բժիշկները պետք է գրանցվեն կայքում ՝ տրամադրելով անձնական տվյալները և հեռախոսահամարը:
«Այս ուսումնասիրության նպատակը հիդրօքսիխլորոկինի արդյունավետությունը որոշելն է, որպես կանխարգելիչ միջոց՝ բժշկական մասնագետների շրջանում COVID-19-ի ախտանիշների զարգացման դեպքում, որոնք ուղիղ կապ ունեն կորոնավիուսով վարակված պացիենտների հետ», – ասվում է dok-covid.ru-ում:
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, դեղամիջոցը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, լսողության կորուստը, տեսողության խանգարումը, գլխապտույտը և լուծը:
Դեղը հասանելի է “Иммард”, “Плаквенил”, “Гидроксихлорохин” ապրանքանիշերի անվանումների ներքո:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին COVID-19- ի բուժման և կանխարգելման գործում դրա արդյունավետության մասին։ Արդյունքում, պահանջարկը մեծացել է և դեղը «անհետացել» է շատ դեղատներից: Մոսկվայի իշխանությունները հայտարարել են դրա գնման մրցույթ: