Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված, մարտի 16-ից 30-օրյա ժամկետով հայտարարված արտակարգ դրությունը և աշխատանքային հարցերի հետ կապված մի շարք սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրենց հարցերը կներկայացնեն կազմակերպությանը:
Ձեր հարցերը կարող եք ուղարկել Իրավաբանների հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/armla.am/:
Կընթերցվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխան կտրվեն միայն հայատառ գրված և ձևակերպված հարցերին: