Վարչապետը՝ 20 հոգուց ավել թաղման և ծննդյան արարողություններին մասնակցության թույլտվության մասին

Հայաստանի կառավարության այսօրվա՝ մարտի 16-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում քննարկվում է մեկ ամսով ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագիծը։

Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում 30 օր ժամկետով հայտարարվի արտակարգ դրություն:  Կստեղծվի պարետատուն և պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ընթացքում նշեց, որ խնդիր կա մասնավորապես թաղման արարողությունների հետ կապած. «Մենք այստեղ ուրիշ կարգավորում ենք տվել՝ նշելով, որ պարետը կարող է որոշել, որ այս քաղաքում ռեստորանները փակվում են, չեն աշխատում կամ աշխատում են։ Ես առաջարկում եմ, որ այս միջոցառումների նկատմամբ նույնպես պարետի որոշմամբ լինի տարածքային սահմանափակումները։ Այստեղ տրամաբանությունը այն է, որ որոշման ընդունումից հետո թաղմանը 20 հոգուց ավել մարդ չի կարող մասնակցել։ Ես հասկանում եմ, բայց եթե համաճարակային իրավիճակը զարգանա, ոչ մեկ չի նեղանա, եթե պարետը ասի, որ 20 հոգուց ավել թաղման կամ ծննդյան արարողության չի թույլատրվում մասնակցել»,- նշեց վարչապետը։

Նշենք, որ կառավարության նիստը ընդահտվեց մեկ ժամ ընմիջմամբ, այն կվերսկսվի 17։15-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել