Ռուսաստանը կսահմանափակի օդային հաղորդակցությունը Եվրամիության երկրների հետ

Ռուսաստանի Դաշնությունը մարտի 16-ին կսահմանափակի օդային հաղորդակցությունը Եվրամիության երկրների, ինչպես նաև Շվեցարիայի և Նորվեգիայի հետ: Կպահպանվեն միայն կանոնավոր թռիչքնեչը դեպի մոսկվա և չարթերային թռիչքները:

Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայութունը:

Մնացած բոլոր թռիչքները կտեղափոխվեն Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի F տերմինալ, հայտնում է կորոնավիրուսի կախարգելման օպերատիվ շտաբը:

Փետրվարին այնտեղ են ուղղված եղել Չինաստաից բոլոր չվերթները, ավելի ուշ՝ մյուս երկրներինը ևս, որտեղ հայնաբերված է եղել կորոնավիրուսը:

«Պետության անվտանգությունն ապահովելու, հանրային առողջության պահպանման և Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիա չտարածելու համար գործադիր շտաբը որոշեց ժամանակավորապես սահմանափակել ուղևորների օդային փոխադրումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել