Պրոռեկտորը՝ Պոլիտեխնիկում առցանց ուսուցումը (online learning) կազմակերպելու վերաբերյալ

Աշխարհում, այդ թվում մեր երկրում COVID-19-ի տարածման կանխարգելման միջոցառումները պատճառ են հանդիսացել ուսումնական գործընթացի ընդհատման։ Ստեղծված աննախադեպ իրավճակում կրթության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ այսօր Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդրնելու ու շահագործելու հարցը։

Մեր կողմից ստեղծված աշխատանքային խումբը հատուկ ռեժիմով աշխատում է այդ համակարգի հասանելիության ապահովման համար։

Այս պահին կարող ենք արձանագրել, որ ձեռնարկվում են բոլոր քայլերը համակարգի հասանելիությունը հաջորդ շաբաթվա վերջին ապահովելու համար։

Հորդորում եմ ուսանողներին պասիվ հանգստյան օրերն օգտագործել ինքնակրթության նպատակով, մինչև համալսարանի կողմից կստանան կրթության կազմակերպման վերաբերյալ հանձնարարություններ։

ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար
Գոռ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել