Այսօր` փետրվարի 15-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Հ. Միքայելյանի նախագահությամբ շարունակվեց հերթական նախնական դատական նիստն` ըստ հայցի Կարլեն Ղալաչյանի`ընդհանուր սեփականության գույքից բաժին առանձնացնելու պահանջի մասին:
Դատարանին ներկայացվեց ևս մեկ եզրակացություն, այս անգամ անշարժ գույքի և հողամասի յուրաքանչյուր քմ-ի շուկայական արժեքի վերաբերյալ:
Ըատ էության դատարանը չկարողացավ կողմնորոշվել ներկայացված եզրակացության, ինչպես նաև նախորդ նիստին ներկայացված եզրակացության` գույքի բաժանման հնարավոր տարբերակների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության ընթացակարգի համաձայն` դատարանը անցավ դատաքննության փուլ: Սահմանվեց ապացույցների հեազոտման կարգ, որով պետք է նախ լսել դատարան հրավիրված մասնագետի բացատրություններն իր կողմից սույն գործով տրված եզրակացության մասով, ապա դատարանը գնալու է տեղատեսության: Այնուհետև պետք է լսել հայցվորին, հետո պատասխանողին և վերջում հետազոտվեն գործում առկա փաստաթղթերը:
Հաջորդ դատական նիստ նշանակվեց սույն թվականի մարտի 1-ին:
Իրավաբան. net-ը նախկինում անդրադարձել է այս գործին, որը առաջարկում եք կարդալ` «Կարլենը պահանջում է ընդհանուր սեփականության գույքից բաժին առանձնացնել» հոդվածում:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net