Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված անձը…

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու Հայատանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ:

Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաև փախստականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել