Որևէ մեկը չի վայելելու այն գումարները, որոնք գողացվել են հասարակությունից․ Կարեն Զադոյան

Այսօր՝ փետրվարի 12-ին, ընթանում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թ. կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, դրա վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկություները, Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքները, 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքները։

ՈւՂԻՂԸ՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել