Փոքր հէկերը ջերմոցային գազերը չեն նվազեցնում․ Գոհար Ղազինյան

 

Շրջակա միջավայրի պահպանության նպատակով Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 3 մեծ կարևորություն ունեցող կոնվենցիա։ Դրանք են՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (1993թ) Կենսաբազմազանության մասին կոնվենցիան, Անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիան և Հայաստանը այս 3 կոնվենցիաների շրջանակներում ստանձնել է պարտավորություններ, որոնք պետք է կատարի։

Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիաn վավերացնելով ՀՀ-ն պարտավորվել է ավելացնել անտառային լանդշաֆտները, նվազեցնել մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակությունը և այլն։

Իրավաբան․net-ի հետ զրույցում բնապահպանական ոլորտի փորձագետ Գոհար Ղազինյանը նշում է, որ Հայաստանը միջազգային դրամաշնորհներ է ստանում՝ ջերմոցային գազերի արտաներտումները նվազեցնելու համար, քանի որ բնապահպանության նախարարությունը այդ որոշմամբ որոշել է օգնել հարուստ պետություններին, «նվազեցնել» վերջիններիս ջերմոցային գազ նվազեցնելու պարտավորություն: Հայաստանը նման պարտավորություն չունի, քանի որ թույլատրելի 1990թ․-ի ստանդարտից արդեն իսկ նվազեցրել է մոտ 70-50 տոկոս:

Այնուհետև, 2003 թվականին վավերացվեց Կիոտոյի արձանագրությունը, որի այսպես կոչված «Մաքուր զարգացմա մեխանիզմը» (ՄԶՄ) հանդիսանում է վերոնշյալի ֆինանսական մեխանիզմը․ աղքատ պետությունը իր տարածքում «ջերմոցային Գազ նվազեցնող» նախագիծ է իրականացնում, որից առաջացած «նվազեցումը» գնում է հարուստ պետությունը, այդպես կրճատելով իր «նվազեցման» պարտավորությունը:

«Կոնվենցիայի ներքո գործող բազայում գրանցել էր 6 ՄԶՄ նախագիծ, որոնց գործունեության արդյունքում պետք է արտադրվեր էլեկտրաէներգիա, որը և կփոխարիներ բնական գազի այրումից առաջացած էլեկտրաէներգիային, դրանով իսկ նվազեցնելով CO2 գազի արտանետումը մթնոլորտ: Այդ 6 նախագծերը` Նուբարաշենի աղբավայրի ՄԶՄ նախագիծն էր, որը այդպես էլ էլեկտրաէներգիա չարտադրեց, Լուսակերտի կենսագազից էլեկտրաէներգաի ստացումն էր, դա էլ չգործեց, մնացածը` փոքր հԷկերի նախագծերն էին, որոնցից Ջրաձորի և Գեղարոտի գործունեությունը ներկայումս դադարեցված է՝ ի սկզբանե խնդրահարույց լինելու պատճառով:

Մինչդեռ, Կիոտոյի արձանագրությունը խիստ պահանջ է դնում, որ ՄԶՄ նախագծերը, պետք է համապատասխանեն տվյալ պետության կայուն զարգացման չափորոշիչներին: Սակայն, ՀՀ Բնապահպանության նախարարությունը կայուն Զարգացման չափորոշիչներ չի մշակել, իսկ գործող ՇՄԱԳ օրենքը չի ապահովում նախագծերի բնապահպանական, սոցիալական և տնտեսական ռիսկերի գնահատում և այս պայմաններում կառուցված փոքր հԷկերը աղետաբեր ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:

2009թ․-ից հետո, արդեն կարիք չկար յուրաքանչյուր նախագծի համար մշակել ՄԶՄ նախագիծ, քանի որ, ՀՀ ԲՆ-ի կողմից Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման մի միասնական հաշվարկ էր կատարվել` այսպես կոչված «ջերմացային գազերի արտանետման բազային գիծ», ինչը և հնարավորություն էր տվել ցանկացած անձի փոքր հԷկի կառուցման համար վարկ վերցնել բանկից, քանի որ բանկը ունենալով բազային գծի հաշվարկը հանում էր տվյալ հէկի նվազեցվելիք ջերմացային գազը: Կարևոր է հասկանալ, արդյոք Հայաստանյան բանկերից օգտվում են նաև Արցախում փոքր հԷկերի վարկեր ստանալու համար: Կարևոր է, որպեսզի Կառավարությունը այս խնդիրների քննարկում կազմակերպի, վերհանի փոքր հէկերի հետ կապված հիմնախնդիրները և միջոցառումներ ձեռնարկի վիճակը բարելավելու ուղղությամբ»,-նշում է Գոհար Ղազինյանը:

Կից ներկայացված է Կիոտոյի Արձանագրության ներքո գործող ՄԶՄ նախագծերի տվյալների բազան, որտեղ ներկայացված են նաև Հայաստանյան ՄԶՄ նախագծերը:

Մանրամանսերը՝ հղումներում։

https://iravaban.net/wp-content/uploads/2020/02/NARS_DATABASE__03_01_2010-1.xls

https://iravaban.net/wp-content/uploads/2020/02/CDMPipeline3-19-1.xlsm

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել