Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Ըստ նախաքննության հայտնած տվյալների՝ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Սակայն Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանը նշում է, որ դեպքի պահին վերջինս նշված վայրում չի եղել և դա մի շարք փաստերով ապացուցվում է, իսկ Արա Մխիթարյանը և նրա ընկերները ալկոհոլի ազդեցության տակ են եղել։
Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում