Վախենում եմ որևէ մեկի հետ ընկերություն անել, բա որ պարզվի՝ իմ եղբայրն է․ ծնողներին կորցրած երեխաների պատմություններ

Հանրապետական ծննդատանը 3-րդ երեխային ծննդաբերած, բայց այդպես էլ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը մոտ 3 ամիս է պայքարում է իր նորածնի հետ կատարվածը բացահայտելու համար։ Նա ստեղծել է «Հայոց մայրեր» հասարակական շարժում, որի միջոցով փորձում է գտնել այն մայրերին, որոնք երեխա են կորցրել և այն երեխաներին, որոնք փնտրում են իրենց ծնողներին։

Նա նշում է, որ արդեն բազմաթիվ երեխաներ են դիմել իրեն՝ ծնողներին գտնելու խնդրանքով։ Իրավաբան․net-ի հետ զրույցում Հայկուհին մանրամասներ հայտնեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու գործով դեկտեմբերի 18-ին ձերբակալել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրենը և մանկատան տնօրենը, ավելի ուշ՝ ևս մեկ անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել