Հենց նոր ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունեց ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը։
«Քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովը իր դժգոհությունը հայտնեց, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել այս թեմայով և, իհարկե, ստացավ իր հարցի պատասխանը»,-նշել է նա: