Վաղը Եվրամիությունում Մեծ Բիտանիայի վերջին օրն է

Վաղը, 2020 թ. հունվարի 31-ին, ժամը 23։00-ին, Մեծ Բիտանիան իրավաբանորեն կհամարվի դուրս եկած ԵՄ կազմից: 2020 թ. հունվարի 31-ից երկրում կսկսվի անցումային շրջան, որը կտևի մինչև սույն թվականի վերջ՝ մինչ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կբանակցեն լրացուցիչ համաձայնագրերի շուրջ:

Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև գործող իրավական ակտերը, որոնք վերաբերվում են առևտրին, ճանապարհորդությանը և բիզնեսին շարունակելու են կիրառվել անցումային շրջանում:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 23-ին Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիա) քվեարկել Է Եվրամիությունից դուրս գալու օգտին ըստ հետևյալի․

Ազգային մակարդակում հանրաքվեի արդյունքը՝ 17,4 միլիոն մարդ (ընդհանուր թվի 51,9 տոկոսը) քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, իսկ 16,1 միլիոնը (48,1 տոկոսը)՝ ԵՄ-ում մնալու օգտին:

Դուվրի վարչական շրջանում 40 410 մարդ (62,2 տոկոս) քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, իսկ 24 606-ը (37,8 տոկոս)՝ ԵՄ-ում մնալու օգտին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել