Չինաստանում նոր կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 132 մարդու, վարակվել է 5974 մարդ, հայտնում է Xinhua-ն: Աշխարհում հիվանդության արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է վեց հազարը:
Ի՞նչ անել՝ Չինաստանից տարածվող նոր կորոնավիրուսից և գրիպից խուսափելու համար
Նախկինում հայտնվում էր 4515 վարակվածի և 106 մահի մասին:
Ճապոնիայում և Գերմանիայում վարակի առաջին դեպքերն են արձանագրվել, այդ մարդիկ չեն գնացել Չինաստան: Ախտորոշումը հաստատվել է նաև Հարավային Կորեայում, Թաիլանդում, Թայվանում, Սինգապուրում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում գտնվող հիվանդների մոտ: