Առողջապահության նախարարությունում այսօր ասուլիս է կազմակերպվել՝ Չինաստանից տարածված նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարության Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը ներկայացրեցին թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում և հարևան երկրներում։
Քանի որ վիրուսը հասել է արդեն սահմանակից Թուրքիա, հարց է առաջանում՝ արդյո՞ք վտանգներ չկան նշված երկրից, Չիանաստանից, կամ օնլայն տարբերակով Aliexpress-ից գնումներ կատարելու ժամանակ։
«Մարդուց մարդ վիրուսը փոխանցվել է Չինաստանում, այն երկրներում որտեղ բերովի դեպքեր են արձանագրվել, այդ երկրներում դեռևս մարդուց մարդ արձանագրում չկա։ Վիրուսի գոյատևան, բազմացման համար 14 օր է պետք՝ օրգանիզ, նպաստավոր պայման, որ այն կարողանա իր կենսագործությունը, իր աշխատանքը կատարի։ Գումարած դրան պետք է լինի 5 օր, որպեսզի կլինիկա զարգանա։ Անգամ եթե վարակված է տվյալ ապրանքը, արտադրանքը, արդյո՞ք կան այդ նպաստավոր պայմանները, որ վիրուսը գոյատևի։ Իհարկե՝ ոչ։ Եվ այդ ժամանակահատվածն էլ, որ ներկրումը, բեռնափոխադրումն իրականացվի, եթե տրամաբանենք որպես մասնագետ՝ ռիսկը բավականին ցածր է։ Կարող է ռիսկ լինել, բայց այն ցածր է»,-ասաց Լիանա Թորոսյանը։
Հավելենք, որ այժմ Չինաստանից Հայաստան սնունդն արգելվել է ներմուծել։