Չորս օր հետո ինձ մի դի են տվել, որի օրգանները չկային, իսկ դին սևացել էր․ մայրը նկարներ է ցույց տալիս

Գլխավոր դատախազության դիմաց երեխաների ապօրինի որգդեգրումների գործով բողոքի ակցիա են իրականացնում մայրերը։ Նրանք պահանջում են կալանավորել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։

2019 թվականի մարտի 8-ին Էրեբունու ծննդատանը ծննդաբերած կինը՝ Մարիամ Խաչատրյանը երեխային ունեցել է հղիության 7-րդ ամսում։ Նրա խոսքով, հղիության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել։

«Երեխան 3 օր ապրել է։ Պարզ է, որ 7 ամսական բոլոր երեխաներն էլ առանց թոքերի են ծնվում, պետք է զարգացնեն։ Նրանք զարգացրել էին երեխայիս, ասացին, որ կարող ենք 3 օր հետո միասին տուն գնանք։ 3 օրը երբ անցավ, ժամը 5-ին ինձ հանում են քմծիծաղով, մանկաբույժը՝ Աշոտովնան, ինձ ասում է՝ գիտես ինչ կա, երեխադ մահացել է, ինքը հիվանդ էր, աչքիս դու էլ ես հիվանդ։ Ինձ վատ վիճակի մեջ են գցում, զանգում եմ ամուսնուս, տալիս, բոլորը գալիս են։ Գալիս են ու երեխայիս են պահանջում, ասում եմ՝ երեխայիս ցույց տվեք, որ ապացույց լինի, իմանալ, որ մահացել է, եթե ես եմ պրոբլեմը՝ կգնամ կբուժվեմ։ Ոչ երեխային տվեցին, ոչ ապացույց, ոչ մի բան, մենակ Նորայր Նվերովիչն ինչ-որ թղթեր գրեց, ասաց դու ես մեղավոր։ Բա որ ես եմ մեղավոր, ոնց եղավ, գնում եմ բոլոր տեղերը՝ ինձ ստուգում են, ասում՝ առողջ ես»,-նշում է նա։

Նա նշում է նաև, որ 4 օր հետո դի են տվել՝ ասել, որ օրգանները հանել են, իրենց պետք է եղել։ «Հանում են մի հատ սևացած երեխայի, նույնիսկ նկարել եմ, որ ասեմ՝ ո՞վ է էդ երեխան, էդ երեան իմը չէր, սևացած և մեծ, իսկ իմ երեխանք փոքր էր ծնվել»,-նշում է ծննդկանը՝ հավելելով, որ դին իրենց չեն տվել, ուղղակի ցույց են տվել։

Մարիամ Խաչատրյանի կարծիքով, իր երեխային տվել են որդեգրման, իր մոտ հարց է առաջնում, թե ինչու՞ են երեխային տեղափոխել հենց Հանրապետական ծննդատուն տարել։ «Ասացին, որ մորգ, էդպիսի բաներ չունենք, տեղափոխում ենք Հանրապետական։ Ես ասել եմ, որ լավ, երեխան եթե մահացել է, օրգաններն ինձ տվեք, ես կգնամ կրկնակի հետազոտություն կանցկացնեմ, չտվեցին, ասացին՝ մեզ այդ օրգանները պետք են»նշում է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, և ևես 2 անձ։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժ էր։  ՀՀ գլխավոր դատախազությունը նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:

Դատախազության համոզմամբ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ:

Ավելի վաղ վերաքննիչ բողոք է տարվել գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշման դեմ: Այն վարույթ է ընդունվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել