Անձանց բժշկասոցիալական վերափորձաքննությունները կիրականացվեն հատուկ ընթացակարգով. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Բժշկասոցիալական վերափորձաքննությունները հատուկ ընթացակարգով իրականացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է սահմանել, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննություններն կիրականացվի հատուկ ընթացակարգով բացառությամբ հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու  և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները վերափորձաքննությունը կիրականացնեն առանց անձի օբյեկտիվ զննության, սահմանված ժամկետներում անձին կտրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը  նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով:

Առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը կիրականացվի գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախագծի հիմանավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է անձանց վերափորձաքննություններն իրականացնել հատուկ ընթացակարգով, զուգահեռաբար աշխատանքներ տանելով մասնագետների ընտրության նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ, որը կապահովի կոռուպցիոն ռիսկերի նվազումն ու բացառումը: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել