Օմսկում 15-ամյա աղջիկը և իր ընկերը սպանել են աղջկա մորը, քանի որ նա դեմ էր նրանց հարաբերություններին:
Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
Դեկտեմբերի 30-ին երեկոյան, երբ մայրը աշխատանքից տուն է գնացել, տեսել է աղջկան և իր ընկերոջը միասին տանը: Ծեծկռտուք է սկսվել, որից հետո աղջկա 18-ամյա ընկերը դանակահարել է կնոջը, իսկ աղջիկը վերցնելով մուրճը սկսել է հարվածել արդեն ընկած մորը:
43-ամյա կինը մահացել է բազմակի մարմնական վնասվածքների պատճառով: ՌԴ քննչական կոմիտեի Օմսկի շրջանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել մահվան փաստի առթիվ:
Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ մեղադրյալի ցուցմունքները ստուգելու և հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: