Ընտրվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ անկացվեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։

Արդյունքում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը կազմավորվեց 9 հոգանոց կազմով.

  • Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
  • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
  • «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
  • Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա` ի դեմս Գևորգ Գրիգորյանի,
  • «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ` ի դեմս Սոնա Հարությունյանի,
  • «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիտսակեսյանի,
  • «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
  • Հայաստանի համայնքների միություն` ի դեմս Էմին Երիցյանի,
  • Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ` ի դեմս Հայկ Մարգարյանի:

Նիստին մասնակցում էին կառավարման խորհուրդի 8 անդամներ` մեկը լիազորագրով, իսկ մյուսը հեռախոսակապի միջոցով։ Քվորումն ապահովված էր։

Առաջին հարցով քննարկվեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Նշվեց, որ գենդերային հավասարությունն ապահովելու համար նախապատվությունն այս անգամ կտրվի իգական սեռի ներկայացուցչի։

Առաջարկվեց «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ ներկայացուցիչ Արփինե Հակոբյանի թեկնածությունը, ով նիստին մասնակցում հեռախոսակապի միջոցով, քանի որ վատառողջ լինելու պատճառով ներկա չէր նիստին։ Խորհրդի նախագահի թեկնածու ինքնաառաջադրվեց նաև«Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Մարիամ Չախոյանը։

Կառավարման խորհրդի ներկա անդամների միաձայն որոշումով Արփինե Հակոբյանը 6 ամիս ժամկետով նշանակվեց Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, իսկ հաջորդ վեց ամիսը կառավարման խորհուրդը կնախագահի Մարիամ Չախոյանը:

Երկրորդիվ քննարկվեց Կոալիցիայի փորձագիտական թիմի ձևավորման հարցը։ Փորձագիտական թիմում ընդգրկվեցին Մարատ Ատովմյանը, Սյուզաննա Սողոմոնյանը, Գոհար Ղազինյանը, Մարիամ Զադոյանը, Արտյոմ Մեսրոպյանը, Նարեկ Ենոքյանը, Աշոտ Մելքոնյանը։

Կառավարման խորհուդրը քննարկեց և հաստատեց Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գործընթացի արագացման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարության նախագիծը, որի վերջնականը տարբերակը, կոալիցիայի քարտուղարության կողմից խմբագրվելուց, հետո կտարածվի ԶԼՄ-ների շրջանում։

____________________________________________________________________________________

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին: Ներկայումս հակակոռուպցիոն կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ:

Հակակոռուպցիոն կոալիցիայի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման միջոցով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել