ԵՊՀ-ն՝ դասադուլին մասնակցած դասախոսներից աշխատավարձեր պահելու լուրերի մասին

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողները 2019 թվականի նոյեմբեր ամսին մի քանի օր դասադուլ են անցկացրել` իրենց բողոքը հայտնելով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Ի աջակցություն ուսանողների, դասադուլին միանալու մասին հայտարարություն էին տարածել նաև ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների դասախոսները (նոյեմբերի 13-ին)։

Որոշ տեղեկությունների համաձայն, դասադուլին մասնակցած դասախոսների աշխատավարձերից այդ ամիս պահումներ էին կատարվել։ Իրավաբան.net-ը ճշտեց տեղեկությունը Երևանի պետական համալսարանից։

Ի պատասխան մեր գրավոր հարցման, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է․ «Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների 2019 թվականի նոյեմբեր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահումներ չեն կատարվել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել