Այսօր ՀՀ փաստաբանության ստեղծման 101 ամյակն է նշվում։ Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ․ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։
Տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին փաստաբաններ, իրավաբաններ և բարձրաստիճան պաշտոնատար մի շարք անձիք։
Փաստաբանների հետ արդյունավետ աշխատանքի և հանրային իրավագիտակցության բարձրացմանը նպաստելու համար Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պատվոգրեր ու մրցանակներ հանձնեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Հանցանքի հետքերով» հաղորդաշարին, Հանրային ռադիայի «Ձեր փաստաբանը» հաղորդաշարին և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան․net լրատվական կայքին։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ պատվոգրերով պարգևատրվեցին 40 և ավելի տարվա փաստաբանի աշխատանքային գործունեությամբ զբաղվող փաստաբանները։