Քիչ առաջ Իրավաբան.net-ը հայտնեց, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀ վարչական դատարան նոտար Ալվարդ Մելքոնյանին աշխատանքից ազատելու համար:
Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է:
Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:
Իրավաբան.net-ը փորձեց լսել նաև Ալվարդ Մելքոնյանի տեսակետը փաստի առնչությամբ: Նա հայտնեց, որ ինքը հիմա պարզաբանումներ տալ չի կարող, քանի որ գտնվում է հիվանդանոցում և այդ պահին ճնշումը բարձր է:
Ալվարդ Մելքոնյանը հավելեց, որ իհարկե, ինքը համաձայն չէ նախարարի որոշման հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net