Հրայր Թովմասյանը դիմել է դատարան նոտար Ալվարդ Մելքոնյանին աշխատանքից ազատելու համար

Հրայր Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան նոտար Ալվարդ  Մելքոնյանին աշխատանքից ազատելու համար: Իրավաբան.net-ի այս տեղեկությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:

 

Նրա փոխանցմամբ` ՀՀ արդարադատության նախարարը 15.01.2013թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

 

Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է:

 

Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 12-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիազորությունները մինչև դատաքննությանը ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել