Լարսում կանգնեցված ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են. 3 անձ ձերբակալվել է

Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել