Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի ներհամայնքային մի շարք երթուղիների շարժակազմերի քանակները փոփոխելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 14.11.2019թ. համար 14/99977 զեկուցագիրը.
1. Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային համար 50, 52, 42 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 50, 52, 42 երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 50, 52, 42 երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմա-նագրերում կատարել համապատասխան փոփոխություններ և կազմակերպել դրանց աշխատանքը։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»: