Քաղաքապետի որոշմամբ ընկերությանը Երևանի անվանումը թույլատրվել է օգտագործել ֆիրմային անվանման մեջ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով, հաշվի առնելով «Հայբուսակ» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 31.10.2019 թվականի համար 007 գրությունը.

1.Թույլատրել «Հայբուսակ» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել