Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն անդրադարձել է «Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին։ Նա նշել է մասնավորապես մետրո կառուցման հնարավորության մասին։
«Քաղաքային նոր իշխանության հնգամյա ծրագրում մետրոյի և ճոպանուղու մասին գրված է. սկիզբ՝ 2019, ավարտ՝կախված ներդրումներից…..
Հ.Գ. Ընկերնե՛ր, այդ էսքիզը կարող է անել ճարտարապետական ավարտած, կամ նույնիսկ դեռ սովորող ցանկացած մեկը, բայց այ իրագործման համար Ձեր նշած ներդրումներին սպասու էին նաև քաղաքապետեր Համբարձում Գալստյանը, Վահագն Խաչատրյանը,Աշոտ Միրզոյանը, Վանո Սիրադեղյանը,Սուրեն Աբրահայանը, Ալբերտ Բազեյանը, Ռոբերտ Նազարյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը…..
Հ.Գ. Ավա՛րտ նշեք, ավա՛րտ … կամ գոնե պոպուլիստական հայտարարություններ մի արեք, որի իրագործման վրա վստահ չեք…»,-նշել է Անի Խաչատրյանը։