Պատգամավորն առաջարկում է «դրիֆթինգի», «դրագռեյսինգի» համար նախատեսված ավտոմրցավազքուղի կառուցել

Ազգային ժողովի պատգամավոր Աննա Կոստանյանը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է Հայաստանում կառուցել «դրիֆթինգի» և «դրագռեյսինգի» համար նախատեսված ավտոմրցավազքուղի՝ ավտոմոտոսպորտի զարգացման համար։

На изображении может находиться: 1 человек, сидит«Կազմել ենք ԼՀ Երևանի խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանի հետ։ Այն ընդունվելու դեպքում Հայաստանում կունենանք 1-ին օրինական ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՎՏՈՍՊՈՐՏԻ (off-road motor sport)՝ «ԴՐԻՖԹԻՆԳ»-ի, «դրագռեյսինգ» ավտոմրցավազքուղի և մրցարշավների մեծամասշտաբ անցկացնում։ Ամբողջ նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ 425,000,000 դրամ, և բնականաբար պարզ է, որ այն ամբողջովին պետության հաշվին անելն անհնար է։ Նախագիծը կարող է իրականացվել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ – ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ շրջանակներում (PPP):

  • Քանի որ Երևանում բացակայում են ավտոմրցաշավների համար նախատեսած հատուկ վայրերը, սպորտաձևի սիրահարների համար անհրաժեշտության դեպքում փակվում են բանուկ փողոցները և չեն ապահովվում անվտանգության չափանիշները, որի հետևանքով վարորդները իրենց իսկ հզոր և սպորտային ավտոմեքենաներով խախտում են մի շարք ճանապարհային երթևեկության կանոններ և երբեմն էլ վտանգում քաղաքացինների կյանքը։
  • Այս սպորտաձևն այնուամենայնիվ Հայաստանում գոյություն ունի և ավտոմրցարշավների սիրահարներն զբաղվում են այս յուրատեսակ սպորտաձևով, այդ իսկ պատճառով այն ՕՐԻՆԱԿԱՆ ձևով ներդնելու պահանջարկ և անհրաժեշտություն գոյություն ունի։ Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն հատուկ առանձնացված վայրեր, այլև ավտոտեխսպասարկման և տեխզննման կայաններ՝ ավտոմրցարշավների ապահով և անվտանգ անցկացման համար, որոնք մրցարշավների անցկացման ընթացքում կարող են տրվել օրինական և հարկվող վարձակալության։
  • Ավտոսպորտի զարգացում Հայաստանում։

Ամբողջ աշխարհում հատուկ ստեղծվում են նմանատիպ մրցարշավային վայրեր․ Հայաստանը ունենալով լավ մարզիկներ՝ ստիպված է սուղ միջոցներով ներկայացնել Հայաստանը, օրինակ, Վրաստանում, այն դեպքում, երբ մրցարշավները կարելի է անցկացնել Հայաստանում և ապահովել այս սպորտաձևի օտարերկրյա սիրահարների մեծ հոսք։

  • Տնտեսական աճի խթանում, ֆինանսական հոսքեր մրցաշավների անցկացումից։

Մրցաշավներ անցկացնելու համար հատուկ տարածքների հատկացման դեպքում՝ արտերկրից Հայաստան կժամանեն մարզիկներ իրենց մեծ թիմերով և հատուկ սահմանված գումար կվճարեն մասնակցության համար, որը տվյալ մրցարշավների անկացման համար պարտադիր սահմանված գումար է (գումարի սահմանաչափը որոշում է տվյալ երկիրը, որն ընդունում է մարզիկներին):

  • Տուրիզմի խթանում (էքստրեմալ տուրիզմի զարգացում):

Էքստրեմալ սպորտի զարգացման համար ունենալով համալիր կառույց՝ կարթնացնենք նաև միջազգային մեծ հետաքրքրություն»,-նշել է պատգամավորը։

Նա նաև հրապարակել է ավտոմոտոսպորտի համար նախատեսված հատուկ վայրի նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել