Երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից (մառաններից) մեկը․ Հակոբ Կարապետյանը՝ Դալմայի այգիներում կատարվող շինարարության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դալմայի այգիներ՝ պարզելու տեղանքում կատարվող իրադարձությունների մասին ահազնագի բովանդակությունը։

«Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»,-նշել է նա։

https://www.facebook.com/1405208089/videos/10217207241998862/

https://www.facebook.com/1405208089/videos/10217207314160666/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել