Երևանի քաղաքապետարանը բնակարաններ է աճուրդի հանել

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ քաղաքի սեփականաություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրն ու մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի օտարման աճուրդ։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետայի կայքում՝ WWW.YEREVAN.AM։
Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ հեռ. 011 514 173)։

Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211288)։
Աճուրդը կայանալու է 2019թ նոյեմբերիի 28-ին ժ.17.00-ին , ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019թ նոյեմբերի 28-ը, ժամը 15.00-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել