2020 թվականի բյուջեի նախագծի քննարկաման ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը այսօր՝ նոյեմբերի 14-ին, հարց ուղղեց գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին.
«Արդեն որերորդ օրն է, իմ հարազատ ֆակուլտետի դասախոսները և ուսանողները հայագիտության հետ կապված խնդիրներ են բարձրաձայնում: Իմ դիտարկմամբ՝ հայերենը ոչ թե պետք է պաշտպանվի ֆիզիկայի ֆակուլտետում շեշտ- վանկ բառակապակցություն դասավանդելով, այլ գրադարանում, Ազգային արխիվում, Մատենադարանում և մնացած բոլոր արխիավային վայրերում հայագիտություն ուսումնասիրելով, մենք չենք ունենալու այդ հաշվելի արդյունքը»,- նշեց Թագուհի Ղազարյանը:
Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիմնական շեշտադրումների հետ համաձայն է և Մատենադարանի 10-րդ դարի ձեռագրերի ուսումնասիրությունից սպասել արդյունք տնտեսության մեջ դժվար է, սակայն, երբ ինչ-որ մի բան հայտնաբերվում է մենք զբոսաշրջիկներին տանում ենք մատենադարան:
Մանրամասները՝ տեսանյութում